ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռոդրին, Բելինգհեմը և կարիերան ավարտած Կրոսը հավակնում են 2024 թ. լավագույն կիսապաշտպան մրցանակին

Ռոդրին, Բելինգհեմը և կարիերան ավարտած Կրոսը հավակնում են 2024 թ. լավագույն կիսապաշտպան մրցանակին

Հայտնի են դարձել 2024 թվականի «Globe Soccer Awards»-ի «Լավագույն կիսապաշտպան» անվանակարգի հավակնորդները։ Ցուցակում ընդգրկվել է 11 խաղացող։

Մրցանակի հավակնորդներն են՝ Նիկոլո Բարելլան («Ինտեր»), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հաքան Չալհանօղլուն («Ինտեր»), Տոնի Կրոսը (ավարտել է կարիերան), Դանի Օլմոն («Բարսելոնա»), Քոուլ Պալմերը («Չելսի»), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»), Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ Մադրիդ»), Վիտինյան (ՊՍԺ), Ֆլորիան Վիրցը («Բայեր Լևերկուզեն») և Գրանիտ Ջական («Բայեր Լևերկուզեն»):

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում բաց քվեարկություն է սկսվել, որից հետո հայտնի կդառնան եզրափակիչ փուլ անցած մասնակիցները։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Դուբայում։

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: