ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը կեսական միավոր են հետ առաջատարներից

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը կեսական միավոր են հետ առաջատարներից

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4 խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը։ Նրանք վաստակել են 3,5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ առաջատարներ Ֆրեդերիկ Սվանեից (Գերմանիա) եւ Մաքսիմ Չիգաեւից (Իսպանիա)։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 3-ական միավոր:

5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

  • Կիսվել: