կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ռեալը առաջիկա ժամերի ընթացքում կհայտարարի նոր խաղացողի մասին

Ռեալը առաջիկա ժամերի ընթացքում կհայտարարի նոր խաղացողի մասին

Մադրիդի «Ռեալը» ավարտել է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա իսպանացու տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով։ Նշվում է նաև, որ նորեկի շնորհանդեսը նախատեսված է վաղը՝ հուլիսի 15-ին։

«Արքայական» ակումբը Ալվարո Կարերասի համար կվճարի 50 միլիոն եվրո, սակայն ոչ միանվագ, այլ մի քանի փուլով։ «Սերուցքայինները» սրա վերաբերյալ համաձայնության են եկել «արծիների» հետ երկար բանակցություններից հետո։

  • Կիսվել: