«Ռեալն» ու Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։
Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում է 2004 թվականից,
և 345 խաղում խփել է 22 գոլ, կատարել 87 գոլային փոխանցում։