չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Զախարյանը գեղեցիկ գոլի հեղինակ․ Ռեալ Սոսյեդադը վստահ հաղթանակ տոնեց

Զախարյանը գեղեցիկ գոլի հեղինակ․ Ռեալ Սոսյեդադը վստահ հաղթանակ տոնեց

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադն» ընդունեց «Լեգանեսին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ իսպանական թիմի մեկնարկային կազմում։ Նա փոխարինվեց ընդմիջմանը։

Աչքի ընկան նաեւ ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոն եւ իսպանացի կիսապաշտպան Խոն Անդեր Օլասագաստին։

«Ռեալ Սոսիեդադը» 34 միավորով 8-րդն է, «Լեգանեսը» 16-րդ տեղում է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Լեգանես»՝ 3:0 (տեսանյութ)

Արսեն Զախարյան, 12, Տակեֆուսա Կուբո, 48, Խոն Անդեր Օլասագաստի, 80

  • Կիսվել: