հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է․ Transfermarkt

Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է․ Transfermarkt

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 1 մլն եվրո։

Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Ռեգիոնալլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, և Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ կազմելով 1 մլն եվրո։

Ռանոսն ավելի վաղ պայմանագիր էր կնքել Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, բայց նա պաշտոնապես նոր թիմը կներկայացնի հուլիսի 1-ից, երբ Գերմանիայում բացվի տրանսֆերային պատուհանը։

 

Մինչ թարմացումը, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 325 հազար եվրո։

  • Կիսվել: