չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռամոսը կարող երկար ժամանակով որակազրկվել․ պաշտպանը մրցավարին սրիկա է անվանել

Ռամոսը կարող երկար ժամանակով որակազրկվել․ պաշտպանը մրցավարին սրիկա է անվանել

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսին երկարաժամկետ որակազրկում է սպառնում։ 36-ամյա պաշտպանը Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղում 1 րոպեի ընթացքում 2 դեղին քարտ էր ստացել՝ մրցավար Պյեռ Գելուստի հետ վիճելու համար և հեռացվել խաղադաշտից։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, մրցավարը հանդիպումից հետո նշել է, որ Ռամոսը իրեն վիրավորել է։ Canal + հեռուստաընկերության կադրերը ֆիքսել են, որ Ռամոսը մրցավարին սրիկա է անվանել։

Հաղորդվում է, որ իսպանացին կարող է որակազրկվել մինչև 7 խաղով։

  • Կիսվել: