երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»

Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»

Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Ռաֆայել Վարանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ՝ հայտնել է, որ կմնա իտալական «Կոմոյի» համակարգում։ Նա չի մանրամասնել, թե ինչ գործառույթ է կատարելու։

«Սկսվում է նոր կյանք խաղադաշտի սահմաններից դուրս։ Ես մնում եմ «Կոմոյում»։ Պարզապես չեմ օգտագործի խաղակոշիկներս։ Անհամբեր սպասում եմ առաջիկայում այդ մասին հայտնելու հնարավորթյանը»,- գրել է Վարանը։

31-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում միացել «Կոմոյին»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Սակայն նա ծանր վնասվածք էր ստացել հենց առաջին մրցախաղում։

 
 
 

  • Կիսվել: