ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո։ 

Այս մասին հայտնում է BBC-ն։

38-ամյա թենիսիստը վերջին խաղը կանցկացնի Իսպանիայի հավաքականի կազմում նոյեմբերին Մալագայում կայանալիք Դևիսի գավաթի մրցաշարում։ 

Ռաֆայել Նադալը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ հեռանում է պրոֆեսիոնալ թենիսից։ 

«Իրականությունն այն է, որ հատկապես վերջին երկու տարիները շատ դժվար են եղել ինձ համար։ Չեմ կարծում, որ ի վիճակի կլինեմ խաղալ առանց սահմանափակումների»,- ասել է Նադալը։ 

 

  • Կիսվել: