Ռաֆայել Բրակալին՝ «Արարատ-Արմենիայի» մարզական տնօրեն
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Բրակալին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Բրակալին ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել բրազիլական, հունական, պորտուգալական մի շարք թիմերում, իսկ 2023-ի ամռանը՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո, զբաղեցրել է պորտուգալական «Բոավիշտայի» սպորտային տնօրենի պաշտոնը: