RAF լիգա․ կայացել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի հայացքների մենամարտը
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում տեղի է ունեցել RAF (Real American Wrestling) լիգայի 6-րդ մրցաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսն ու մարզիկների հայացքների ավանդական մենամարտը, գրում է armsport.am-ը:
Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և նրա առաջիկա մրցակցի՝ ամերիկացի բլոգեր և ըմբիշ Ջորջիո Պուլասի դիմակայությունն է։ Ծառուկյան — Պուլաս ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտը կայանալու է միջին քաշային կարգում՝ այսօր՝ փետրվարի 28-ին նախատեսված RAF 06 մրցաշարի շրջանակում։
Ծառուկյանի համար սա առաջին ելույթը չէ այս կազմակերպությունում։ 29-ամյա հայ մարտիկը RAF-ում իր նորամուտը հաջողությամբ նշել է ընթացիկ տարվա հունվարի 10-ին՝ վաղաժամ՝ 10-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնելով 38-ամյա ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։
Նշենք, որ մրցաշարը ԱՄՆ-ում կմեկնարկի փետրվարի 28-ի երեկոյան, սակայն Երևանի ժամանակով այն կսկսվի կիրակի՝ մարտի 1-ին, ժամը 05:00-ին։


