հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե մարզակոշիկ» մրցանակը

Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե մարզակոշիկ» մրցանակը

Սաուդական «Ալ Նասըր» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե մարզակոշիկ» մրցանակը՝ որպես Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային առաջնության նախորդ սեզոնի լավագույն ռմբարկու։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ռոնալդուն արժանանում է այդ մրցանակին։ Մրցանակը Ռոնալդուն հանձնել է «Ալ Նասըրի» նախկին ավագ եւ երբեմնի լավագույն ռմբարկու Մաջիդ Աբդուլան։ Անցյալ սեզոնին Սաուդյան Արաբիայի առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 30 ֆուտբոլային հանդիպման, խփել 25 գոլ եւ կատարել երեք արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ նրա եւ «Ալ Նասըրի» միջեւ եղած համագործակցության պայմանագիրը գործում է մինչեւ 2027 թվականը։

 

  • Կիսվել: