երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քարիմ Բենզեման առաջին անգամ ստացավ Ոսկե գնդակը

Քարիմ Բենզեման առաջին անգամ ստացավ Ոսկե գնդակը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մցանակին։ 

Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։

Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում Բենզեմային մրցանակը հանձնեց «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Բենզեման առաջին անգամ արժանացավ այս մրցանակին։

  • Կիսվել: