շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Փյունիկը» վստահ հաղթանակով սկսեց վրացական ուսհավաքը

«Փյունիկը» վստահ հաղթանակով սկսեց վրացական ուսհավաքը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի անցած առաջնության փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» այժմ ուսհավաք է անցկացնում Վրաստանում:

Այսօր մեր թիմն անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը: Յուրաքանչյուր խաղակեսում խփելով երկուական գոլ, «Փյունիկը» 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ այդ երկրի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Սամտրեդիայի» նկատմամբ:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հուլիսի 3-ին, «Սամգուրալիի» հետ:

  • Կիսվել: