հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փյունիկը Լիտվայում պարտվեց Ժալգիրիսին

Փյունիկը Լիտվայում պարտվեց Ժալգիրիսին

Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում «Փյունիկը» մրցում էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ և 1-2 հաշվով պարտություն կրեց։

«Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղն, ու խաղասկզբում Յուսուֆ Օտուբանջոն նույնիսկ կարող էր բացել հաշիվը, բայց մոտ տարածությունից կատարած հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստը փակեց գնդակի ճանապարհը։

23-րդ րոպեին տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ հեռահար հարվածով Օլիվեյրան կրկնապատկեց հաշիվը, և մեր թիմն ընդմիջման գնաց պարտվողի կարգավիճակով։

Երկրորդ կեսի սկզբնամասում Արտակ Դաշյանը տուգանայինից ուժգին հարված կատարեց, սակայն մրցակցի դարպասապահը հեռացրեց գնդակը։

78-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին․ գնդակին մոտեցած Արաս Օզբիլիսը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։

Խաղի մնացած ընթացքում երկու թիմերն էլ ակտիվ էին գործում, բայց ոչինչ անել այլևս չհաջողվեց, և «Փյունիկը», որ Երևանում օրեր առաջ 2-0 հաշվով հաղթել էր Լիտվայի չեմպիոնին, այսօր պարտություն կրեց։

Այս խաղից հետո «Փյունիկը» 6 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակը և մեկ միավորով է զիջում առաջատար «Բազելին» , իսկ «Ժալգիրիսը» 4 միավորով վերջին տեղում է։

  • Կիսվել: