չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Փյունիկը» պարտություն է կրել «Սլովանից»

«Փյունիկը» պարտություն է կրել «Սլովանից»

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «‎Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաքում խաղադաշտ էր դուրս եկել «Սլովանի‎» հետ: 

Սլովակիայում տեղի ունեցած Սլովան-Փյունիկ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Փյունիկի կազմում գոլի հեղիանկ է դարձել Եվգենի Կոչուկը (64', 11 մ): Տանտերերի կազմում աչքի են ընկել Կաշիանը (84՛) և Ռամիրեսը (85՛)։

Այսպիսով, վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։

  • Կիսվել: