հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փյունիկում» կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

«Փյունիկում» կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

Երեւանի «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և վարչական կազմը ապրիլի 21-ին անցել են կորոնավիրուսի թեստավորում:

Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 23-ին Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը կվերսկսի մարզումները՝ երկու տարբեր խմբերով և տարբեր ժամերի:

Հիշեցնենք, որ «Ուրարտուում» եւս բոլոր թեստերը տվել էին բացասական արդյունք։

  • Կիսվել: