չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Փյունիկն» այսօր Վրաստանում կանցկացնի 2 հանդիպում

«Փյունիկն» այսօր Վրաստանում կանցկացնի 2 հանդիպում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Վրաստանում շարունակում է մարզական հավաքը՝ պատրաստվելով եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկին։

Հուլիսի 3-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում «Թելավիի» (մեկնարկը՝ 11:00-ին) եւ «Սամգուրալիի» (19:00-ին) հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Վրաստանում անցկացրած առաջին խաղում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել էր «Սամտրեդիային»։

«Փյունիկը» Կոնֆերենցաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի էստոնական «Նարվայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում։

  • Կիսվել: