«Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 3-րդ տուրի շրջանակում այսօր նախատեսված «Փյունիկ»- «Սարդարապատ» հանդիպումը չի կայանա։
Ինչպես հայտնում է ՀՊԼ-ի մամուլի ծառայությունը, խաղը հետաձգվել է ակումբների փոխադարձ համաձայնությամբ՝ մարզադաշտում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։
Նշվում է, որ հանդիպման վերանշանակման, նոր օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։



