երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Փյունիկ»՝ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք

«Փյունիկ»՝ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք

Հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի չեմպիոնը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք։ 

«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

«Դյուդելանժ»-«Փյունիկ»՝ 1:4 (1:1)

Դյուդելանժ, «Յոս Նոսբաում» մարզադաշտ

Մրցավար՝ Խոսե Մունուերա (Իսպանիա)

Գոլերը՝ Հասան, 21, Ժունինյո, 24, Յուրիչիչ, 54, 85, Օտուբանջո, 76

 

  • Կիսվել: