երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին, եթե նա պայմանագիրը չերկարաձգի

ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին, եթե նա պայմանագիրը չերկարաձգի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին հիասթափված է թիմի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի որոշումից չերկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս։

Փարիզյան ակումբը թույլ չի տա Մբապեի անվճար հեռանալը։ ՊՍԺ-ն վերջնագիր կներկայացնի Մբապեին․ կամ կերկարաձգի պայմանագիրը, կամ նրա տրանսֆերը կվաճառվի արդեն այս ամռանը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մբապեն հայտարարել էր, որ ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում։

Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ ՊՍԺ-ն տրանսֆերից ակնկալում է 180-200 միլիոն եվրո։

  • Կիսվել: