ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից
Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նիցայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց թունիսցի պաշտպան Ալի Աբդին։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին պարտությունից փրկեց պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշի գոլը 52-րդ րոպեին։
ՊՍԺ-ն 17 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մոնակոյից» հետ է 2 միավոր։ «Նիցան» 9-րդն է՝ 9 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր
«Նիցա» - ՊՍԺ՝ 1:1 (տեսանյութ)
Ալի Աբդի, 39 - Նունու Մենդեշ, 52