կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետրակովը և Հարոյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի The Best-ում

Պետրակովը և Հարոյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի The Best-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը և ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի  The Best-ում:

2024 թվականի հունվարի 15-ի երեկոյան կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն կամփոփի 2023 թվականը և կհայտարարի տարվա լավագույններին։ Տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել իրենց կարծիքով տարվա լավագույններին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով.

Լավագույն դարպասապահ`

1) Էդերսոն,

2) Տիբո Կուրտուա,

3) Մարկ-Անդրե տեր Շտեգեն։

Լավագույն ֆուտբոլիստ`

1) Էրլինգ Հոլանդ,

2) Քևին դե Բրույնե,

3) Ռոդրի։

Լավագույն մարզիչ`

1) Պեպ Գվարդիոլա,

2) Ֆիլիպո Ինձագի,

3) Անգելոս Պոստեկօղլու։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան.

Լավագույն դարպասապահ`

1) Էդերսոն,

2) Տիբո Կուրտուա,

3) Անդրե Օնանա։

Լավագույն ֆուտբոլիստ`

1) Բեռնարդո Սիլվա,

2) Քևին դե Բրույնե,

3) Էրլինգ Հոլանդ։

Լավագույն մարզիչ`

1) Պեպ Գվարդիոլա,

2) Չավի,

3) Ֆիլիպո Ինձագի։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյան.

Լավագույն դարպասապահ`

1) Մերի Էրփս,

2) Մակքենզի Առնոլդ,

3) Զեչիրա Մուշովիչ։

Լավագույն ֆուտբոլիստուհի`

1) Սալմա Պարալուեյո,

2) Սեմ Քեր,

3) Լինդսի Հորան։

Լավագույն մարզիչ`

1) Ջոնաթան Խիրալդես,

2) Սարինա Վիգման,

3) Թոնի Գուստավսոն։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթին.

Լավագույն դարպասապահ`

1) Մակքենզի Առնոլդ, 

2) Զեչիրա Մուշովիչ,

3) Մերի Էրփս։ 

Լավագույն ֆուտբոլիստուհի` 1) Այտանա Բոնմատի, 2) Լինդսի Հորան, 3) Կադիդիատու Դիանի

Լավագույն մարզիչ`

1) Սարինա Վիգման,

2) Ջոնաթան Խիրալդես,

3) Թոնի Գուստավսոն։

  • Կիսվել: