հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետք է ուշադրություն դարձնել Մխիթարյանին․ Տակինարդին՝ Յուվենտուս-Ինտեր խաղի մասին

Պետք է ուշադրություն դարձնել Մխիթարյանին․ Տակինարդին՝ Յուվենտուս-Ինտեր խաղի մասին

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսիո Տակինարդին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում սպասվող «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպման մասին։

««Յուվենտուսին» անհրաժեշտ կլինի հիանալի Ռաբյոն, քանի որ «Ինտերն» իսկապես ուժեղ է կիսապաշտպանությունում, և նրանք ունեն Մխիթարյանի նման քիչ գովազդված խաղացող: Հենրիխը կարևոր խաղացող է «Ներաձուրիների» համար, նա իրեն շատ լավ է զգում և պետք է նրան մեծ ուշադրություն դարձնել»,- Տակինարդիի խոսքն է մեջբերել TMW-ն։

«Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: