ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պելեի 100-ամյա մորը չեն հայտնել որդու մահվան բոթը

Պելեի 100-ամյա մորը չեն հայտնել որդու մահվան բոթը

Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի 100-ամյա մորը չեն հայտնել որդու մահվան բոթը: Այս մասին ասել է Պելեի քույր Մարիան, գրում է Mirror-ը։

Քույրը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք զրուցում են մայրիկի հետ, բայց նա չգիտի իրավիճակի մասին։ Նա ապրում է իր աշխարհում։ Նա բացում է աչքերն ամեն անգամ, երբ լսում է Պելեի անունը։ Ես ասում եմ, որ պետք է աղոթենք մեր եղբոր համար։ Բայց իրականում մեր մայրը չի գիտակցում, թե ինչի մասին եմ խոսում՛՛։

Նշենք, որ Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Վերջին հրաժեշտի արարողությունը Սանտուսում կմեկնարկի հունվարի 2-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։

Հիշեցնենք, որ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։

 

  • Կիսվել: