ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է

Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է

Պեկինում ընթացող ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերում այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հանդես եկավ ազատ ծրագրում ու 20 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Ազատ ծրագրում նրանք մրցավարների կողմից գնահատվեցին 167.03 միավորով:

«Առաքելությունը կատարված է: Հաջորդը՝ Ֆրանսիայում մարտին կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- ասվում է Ice Dance Armenia-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք՝ պարային զույգերի պայքարում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը, ովքեր երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, համաշխարհային ռեկորդ են սահմանել: Նախորդ ռեկորդը ևս նրանք էին սահմանել 2019 թվականին:

Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։

Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։

  • Կիսվել: