ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում. Գիլոյանը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին

Պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում. Գիլոյանը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելը պատմական արդարության վերականգում է համարում:

«Այսօր պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում: Ճիշտ 40 տարի առաջ  մարզահամերգային համալիրը պետք է բացվեր, և այստեղ պետք է անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը: Հիմա` 40 տարի անց, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը: Այն ընդունելու է Եվրոպայի առաջնությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանը պետք է հյուրընկալի նմանատիպ մրցաշար, քանի որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում և  այս մրցաշարին էլ չի մասնակցելու պարզապես մասնակցության համար:

  • Կիսվել: