հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմում ոտքերը կորցրած արցախցին հաղթել է թուրք մարզիկին և դարձել բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Պատերազմում ոտքերը կորցրած արցախցին հաղթել է թուրք մարզիկին և դարձել բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը, որը ծագումով Շահումյանի շրջանից է, դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հրապարակել է Հյուսիսային Արցախ, Շահումյան ֆեյսբուքյան էջը։

Հաղորդվում է, որ Սարգիս Հարությունյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։

Մայիսի 14–ին էլ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ էր վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

17-ամյա Արման Մրտեյանը ևս դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։

  • Կիսվել: