երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: 

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: 

Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ 

Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով:  

Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

  • Կիսվել: