հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Պատասխանը չուշացավ. Մոդրիչը կոշտ ձևով է արձագանքել Բարսելոնայի ծաղրանքին

Պատասխանը չուշացավ. Մոդրիչը կոշտ ձևով է արձագանքել Բարսելոնայի ծաղրանքին

Մադրիդի «Ռեալի» խորվաթ նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը ներկայումս հանդես է գալիս իտալական «Միլանում», պատասխանել է «Բարսելոնայի» ակումբային հեռուստալիքի ծաղրական մեկնաբանություններին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ընկերները Մոդրիչին ուղարկել են «Բարսելոնայի» խաղի հեռարձակման տեսանյութը, որտեղ մեկնաբանները ծաղրում էին նրան։ Լուկան արձագանքել է հակիրճ, բայց կոշտ։

«Ես ավելի շատ Չեմպիոնների լիգա եմ հաղթել, քան նրանք իրենց պատմության մեջ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ են ասում»,- ասել է Մոդրիչը, ըստ Defensa Central-ի։

  • Կիսվել: