երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ընթացող միջազգային մրցաշարում, որին մասնակցում են նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տարել 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանն ու 54 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։

Հայաստանը մրցաշարին ներկայացված է 5 բռնցքամարտիկով։

  • Կիսվել: