երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակչում Քեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Անտոնի Էլ Մոտիին, իսկ Հովսեփյանը 5-0 հաշվով պարտության է մատնել լեհ Օսկար Գրոձիցկիին: Նշենք՝ Քեյանը կարերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Նշենք նաև, որ Հայաստանը նոյեմբերին կընդունի այս տարիքային խմբի բռնցքամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը:

  • Կիսվել: