կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Պաշտոնական. Էդգար Սևիկյանը վարձավճարով տեղափոխվեց Լոկոմոտիվ

Պաշտոնական. Էդգար Սևիկյանը վարձավճարով տեղափոխվեց Լոկոմոտիվ

«Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտնել է «Ֆերենցվարոշից» Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյանին վարձակալելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման տարբերակ, գրում է armsport.am-ը:

2023/2024 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է Նիժնի Նովգորոդի «Պարիում»: 2024 թվականի հունվարին Սևիկյանը տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։ Բուդապեշտյան ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt ինտերնետային պորտալը Սևիկյանի շուկայական արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո:

  • Կիսվել: