ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և խոսել նոր ակումբում՝ «Ակրոնում» հարմարվելու մասին, գրում է armsport.am-ը:

«Ուրախ եմ, որ կարողացա տեղափոխվել «Ակրոն»։ Հարմարվելու առումով որևէ խնդիր չի լինի, ամեն ինչ արագ կընթանա։ Ինձ շատ լավ ընդունեցին»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում VseProSport-ը։

Հիշեցնենք, որ Էդգարը ռուսական ակումբ է տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշից» վարձակալությամբ։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է մեկ խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում։

  • Կիսվել: