Լոկոմոտիվ Երևանը պարտավորվել է փոխհատուցում վճարել ՀՖՖ-ին
Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Լոկոմոտիվ Երևանի» դիմումը՝ պարտավորեցնելով ակումբին վճարել ՀՖՖ-ին կրած ծախսերի փոխհատուցումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
«Լոկոմոտիվ Երևանը» դիմել էր Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ՀՖՖ ժողովի կողմից վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացնելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն հեռացվել էր 2022 թվականի հունիսի 28-ին կայացած ՀՖՖ 22-րդ հերթական Ժողովի որոշմամբ՝ ՀՖՖ կանոնադրության կոմիտ խախտման հիմքով։
2024 թվականի նոյեմբերի 26-ին CAS-ը մերժել է դիմումը և որպես հետևանք պարտավորեցրել «Լոկոմոտիվ Երևանին» որպես ՀՖՖ կրած ծախսերի փոխհատուցում վերջինիս վճարել 2000 շվեցարական ֆրանկ գումար։