հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փարիզ-2024. մի քանի օրում սպառվել է ավելի քան 5 միլիոն տոմս

Փարիզ-2024. մի քանի օրում սպառվել է ավելի քան 5 միլիոն տոմս

Մեկնարկել է «Փարիզ – 2024» ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի երրորդ փուլը:

Տոմսերը վաճառվելու են անձամբ ներկայանալու սկզբունքով, առանց նախնական գրանցման կամ վիճակահանության:

Սա այն մեկնարկն է, որը լիովին բաց է բոլորի համար և հնարավորություն է տալիս գնել տոմսեր նախընտրած միջոցառումների համար:

Ի սկզբանե իրացումը նախատեսված էր 2023թ. վերջին, սակայն մեծ պահանջարկի պատճառով վաճառքը շուտ է սկսվել: Ընդամենը մի քանի օրում սպառվել է ավելի քան հինգ միլիոն տոմս։

Տոմսերը հասանելի են նաև Լիլում կայանալիք բասկետբոլի և հանդբոլի մրցումների համար՝ հնարավորություն տալով մոտիկից տեսնել NBA-ի աստղերին:

  • Կիսվել: