երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները

Պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները

Պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

«ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:

Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել:

Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես, միասնական հետևում էր մրցելույթներին և ես շնորհակալ եմ, Հայաստանի օլիմպիական հավաքականին հայ ժողովրդին ուրախության պահեր նվիրելու համար։

Ունենք լավ թիմ, լավ երիտասարդներ, հաղթական ապագայով»։

  • Կիսվել: