երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup-2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-ից 11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։

Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ինչպես ՀՖՖ-ն, այնպես էլ UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լատվիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի Հանրապետության, Սլովենիայի, Իսպանիայի, Ուկրաինայի և Շվեյցարիայի ֆուտբոլային ազգային ֆեդերացիաները։

 

  • Կիսվել: