ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

CIES Football Observatory հետազոտական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին: Սահմանված արժեքը հաշվարկվել է հատուկ վիճակագրական մոդելի միջոցով:

Ըստ հետազոտական ընկերության՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 208,2 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Բելինգեմին հաջորդում է հավաքականում նրա թիմակից, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ֆիլ Ֆոդենը (200,5 միլիոն եվրո): Լավագույն եռյակը եզրափակում է Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն (190,7 միլիոն եվրո)։

Թոփ-10-ում են նաև Վինիսիուսը (190,5 միլիոն եվրո, «Ռեալ», Բրազիլիա), Էրլինգ Հոլանդը (174,9 միլիոն, «Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Պեդրին (170,2 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա), Գավին (147,6 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա), Ջամալ Մուսիալան (145,1 միլիոն, «Բավարիա», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլը (125,8 միլիոն, «Լայպցիգ», Խորվաթիա) և Ֆեդերիկո Վալվերդեն (123,5 միլիոն, «Ռեալ», Ուրուգվայ):

  • Կիսվել: