հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Ոսկե գնդակ» 2025․ հայտնի է, թե քանի միավորով է Դեմբելեն գերազանցել Յամալին

«Ոսկե գնդակ» 2025․ հայտնի է, թե քանի միավորով է Դեմբելեն գերազանցել Յամալին

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության կազմակերպիչները հրապարակել են քվեարկության արդյունքները։ Ինչպես արդեն հայտնի է, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն մրցանակը ստացել է այս շաբաթվա սկզբին Փարիզում։

 

Դեմբելեն լրագրողների քվեարկության արդյունքում հավաքել է 1380 միավոր։ Երկրորդ տեղը գրաված Լամին Յամալը ստացել է 1059 միավոր՝ 321-ով պակաս, քան Ուսմանը։

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի․

 
  1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ) – 1380 միավոր
  2. Լամին Յամալ («Բարսելոնա») – 1059 միավոր
  3. Վիտինյա (ՊՍԺ) – 703 միավոր
  4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 657 միավոր
  5. Ռաֆինյա («Բարսելոնա») – 620 միավոր
  6. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ) – 484 միավոր
  7. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 378 միավոր
  8. Քոուլ Պալմեր («Չելսի») – 211 միավոր
  9. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ/«Մանչեսոեր Սիթի») – 172 միավոր
  10. Նունու Մենդեշ (ՊՍԺ) – 171 միավոր

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դեմբելեն ակումբային մակարդակով անցկացրած 53 խաղում խփել է 35 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի հետ հարձակվողը նվաճել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։

  • Կիսվել: