երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Որ հորիզոնականներում են հայկական ակումբները՝ IFFHS- նորացված վարկանիշային աղյուսակում

Որ հորիզոնականներում են հայկական ակումբները՝ IFFHS- նորացված վարկանիշային աղյուսակում

Միջազգային ֆուտբոլի պատմության և վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2024-2025 թվականների թոփ 500 ակումբների նորացված վարկանիշային աղյուսակը, հայտնում է armsport.am-ը։

Լավագույն տասնյակում են Լևերկուզենի «Բայերը», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Բավարիան», Մադրիդի «Ատլետիկոն», «Արսենալը», ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն»։

Լավագույն 100-ում են Եվրոպայի ֆուտբոլային միությունների (ՈՒԵՖԱ) 69 ակումբ, Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) 24 ակումբ, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) 2 ակումբ, Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿԱՖ) 4 ակումբ և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) 1 ակումբ։

Հայկական ակումբներից լավագույն արդյունքն ունի «Նոան»՝ 120 միավորով։ Հայաստանի փոխչեմպիոնը 168-րդ տեղը կիսում է իսպանական «Մալյորկայի» և կոլումբական «Ամերիկայի» հետ։

«Փյունիկը» 83 միավորով կիսում է 271-րդ տեղը Հոնդուրասի «Մոտագուայի», Նիկարագուայի «Դիրիանգենի», Մոլդովայի «Պետրոկուբի» և Ռումինիայի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։

«Արարատ-Արմենիան» 74 միավորով կիսում է 325-րդ տեղը Կոտ դ’Իվուարի «Միմոզասի», Արգենտինայի «Ինդեպենդյենտե Ռիվադավիայի», Կոլումբիայի «Ալիանսա Պետրոլերայի» և Բելգիայի «Ստանդարդ Լիեժի» հետ։

«Ուրարտուն» 66 միավորով 372-րդ տեղը կիսում է Հունաստանի «Արիսի», Պորտուգալիայի «Էշտորիլի», Անգլիայի «Վուլվերհեմփթոնի», Իսպանիայի «Լաս Պալմասի», Բելառուսի «Նեման Գրոդնոյի», Ֆարերյան կղզիների «Վիկինգուրի», Պարագվայի «2 դե Մայոյի», Արգենտինայի «Ինստիտուտոյի» և «Բանֆիլդի» հետ։

Ռուսական ֆուտբոլը շարունակում է մնալ մեկուսացված։ IFFHS-ի ցուցակում տեղ է գտել միայն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը 426-րդ տեղՈն է բաժանում այլ ակումբների հետ։

Լավագույն 50 ակումբների ցանկը

1. «Ռեալ Մադրիդ» — Իսպանիա
2. «Բայեր Լևերկուզեն» — Գերմանիա
3. «Ատալանտա» — Իտալիա
4. «Լիվերպուլ» — Անգլիա
5. «Բարսելոնա» — Իսպանիա
6. «Բավարիա Մյունխեն» — Գերմանիա
7. «Ատլետիկո Մադրիդ» — Իսպանիա
8. «Արսենալ» — Անգլիա
9. «Պարի Սեն-Ժերմեն» — Ֆրանսիա
10. «Բոտաֆոգո» — Բրազիլիա
11. «Բորուսիա Դորտմունդ» — Գերմանիա
12. «Ինտեր» — Իտալիա
13. «Մանչեսթեր Սիթի» — Անգլիա
14. «Ֆլամենգո» — Բրազիլիա
15. «Յուվենտուս» — Իտալիա
16. «Բրյուգե» — Բելգիա
17. «Ատլետիկո Մինեյրո» — Բրազիլիա
18. «Միլան» — Իտալիա
19. «Ռոմա» — Իտալիա
20. «Բենֆիկա» — Պորտուգալիա
21. «Աստոն Վիլա» — Անգլիա
22. «Չելսի» — Անգլիա
23. «Ֆեներբահչե» — Թուրքիա
24. «Ատլետիկ Բիլբաո» — Իսպանիա
25. «Ֆիորենտինա» — Իտալիա
26. «Ռիվեր Փլեյթ» — Արգենտինա
27. «Լիլ» — Ֆրանսիա
28. «Ռասինգ» — Արգենտինա
29. «Մանչեսթեր Յունայթեդ» — Անգլիա
30. «Կորինթիանս» — Բրազիլիա
31. «Լացիո» — Իտալիա
32. «Ալ Ահլի» — Եգիպտոս
33. «Օլիմպիակոս» — Հունաստան
34. «Սպորտինգ» — Պորտուգալիա
35. «Այաքս» — Նիդերլանդներ
36. «ՊՍՎ Էյնդհովեն» — Նիդերլանդներ
37. «Բուխարեստ» — Ռումինիա
38. «Սան Պաուլո» — Բրազիլիա
39. «Ֆեյենորդ» — Նիդերլանդներ
40. «Ռեալ Սոսիեդադ» — Իսպանիա
41. «Պալմեյրաս» — Բրազիլիա
42. «Վիկտորիա Պլզեն» — Չեխիա
43. «Սելթիկ» — Շոտլանդիա
44. «Շտուտգարտ» — Գերմանիա
45. «Անդերլեխտ» — Բելգիա
46. «Կրուզեյրո» — Բրազիլիա
47. «Գալաթասարայ» — Թուրքիա
48. «Ունիոն» — Բելգիա
49. «Ֆորտալեզա» — Բրազիլիա
50. «Բոլոնյա» — Իտալիա:

  • Կիսվել: