շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օլիմպիական խաղերում կներկայացվի Ճապոնիայի փայտամշակման ավանդույթը

Օլիմպիական խաղերում կներկայացվի Ճապոնիայի փայտամշակման ավանդույթը

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի և 16 -րդ պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել են, որ այս տարվա ապրիլին  կավարտվի օլիմպիական ավանի  կենտրոնում գտնվող «Village Plaza» հրապարակի կառուցումը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրվել է ծառերի փայտանյութից  պատրաստված հինգ բաժին, որոնք  նվիրել են Ճապոնիայի 63 համայնքներ: Փայտանյութերի վրա դաջված  է  այն քաղաքապետարանի անվանումը, ինչը հնարավորություն կտա  պարզել, թե որ շրջանից է նյութը:  Խաղերի ավարտից հետո դրանք  կվերադարձվեն համապատասխան  մարզեր` վերաօգտագործման համար:

Շինարարությունը սկսվել է անցյալ տարվա մարտին։

Կառույցում կգործեն սրճարաններ, խանութներ, հագուստի մաքրման չոր ծառայություն։

Տոկիոյի օլիմպիական շինություններում փայտը լայնորեն է օգտագործվել, որը ցույց է տալիս ճապոնական փայտամշակման իրական արվեստը։

 

 

  • Կիսվել: