հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան. Կապառոս

Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան. Կապառոս

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ Շոտլանդիայի ընտրանին ուժեղ է: Այս մասին նա ասաց այսօր Գլազգոյում նախախաղային ասուլիսի ժամանակ:

Կապառոսը, մասնավորապես, նշեց. ՛՛Այժմ մրցաշարային աղյուսակին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է: Գիտենք, որ մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են: Բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին՛՛:

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ մարզիչն ասաց. ՛՛Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան՛՛:

Նշենք, որ Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

  • Կիսվել: