ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Գվարդիոլային

Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Գվարդիոլային

Oasis խմբի երկրպագուները սուլոցներով են դիմավորել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Գվարդիոլան համերգին ներկա է եղել դստեր հետ։ Համերգի ընթացքում խմբի անդամ Լիամ Գալագերը հայտարարել է, որ ցանկանում է մի երգ նվիրել Գվարդիոլային։
«Ես ուզում եմ հաջորդ ստեղծագործությունը նվիրել բոլոր ժամանակների ամենամեծ մարզչին, միակին ու անկրկնելիին՝ Խոսեպ Գվարդիոլային», – ասել է Լիամ Գալագերը, ապա խոնարհվել է՝ ի նշան հարգանքի կատալոնացի մարզչին, սակայն դրանից հետո երկրպագուները սկսել են սուլել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի հասցեին։
Լիամի եղբայր Նոել Գալագերը արձագանքել է՝ ասելով. «Ո՞ւմ եք, գրողը տանի, սուլում»։

  • Կիսվել: