շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ո՞վ է փոխարինելու Արբելոային. Ռեալում որոշում են կայացրել

Ո՞վ է փոխարինելու Արբելոային. Ռեալում որոշում են կայացրել

​Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը:

​Ավելի վաղ նշվում էր, որ 57-ամյա Դեշամը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ դեպքում նրան կարող է փոխարինել 53-ամյա ֆրանսիացի անվանի մասնագետ Զինեդին Զիդանը։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայից հնարավոր դուրսմղումը Մյունխենի «Բավարիայի» կողմից կարող է արագացնել Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային փոխարինող գտնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «արքայական ակումբը» պարտվել է 1:2 հաշվով։

​Ներկայումս «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ անցկացրած 30 հանդիպումներից հետո վաստակելով 69 միավոր։ Առաջատարը 76 միավորով «Բարսելոնան» է։

  • Կիսվել: