Նվաստացուցիչ պայմաններ. ինչո՞ւ է Բենզեման որոշել շրխկացնել դուռն ու հեռանալ Սաուդյան Արաբիայից
«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հնարավոր է կարիերան շարունակի թուրքական «Բեշիկթաշում»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Էքրեմ Կոնուրը, գրում է armsport.am-ը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կողմերի միջև առկա են հետևյալ մանրամասները.
Թուրքական ակումբը պատրաստ է «Ալ-Իթիհադին» վճարել 3 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի պայմանագիրը խզելու դիմաց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենզեման որոշել է լքել սաուդյան ակումբը՝ նոր պայմանագրի առաջարկված կետերը համարելով «նվաստացուցիչ»։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողն իր թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 16 գոլի հեղինակ։



