երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Նոան» հաղթեց և ամրապնդեց առաջին տեղը (տեսանյութ)

«Նոան» հաղթեց և ամրապնդեց առաջին տեղը (տեսանյութ)

Fastex Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Նոան» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Վեստ Արմենիայի» հետ և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

 

Հանդիպման հաշիվը արդեն 11-րդ րոպեին բացել է Էրալդո Չինարին՝ Գուդմունդուր Թորարինսոնի եզրից կատարած փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ:

 

 

Առաջին կեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կրկնապատկել է «Նոայի» առավելությունը՝ խփելով իր 50-րդ գոլը Հայաստանի ներքին առաջնությունում:

 

Երկրորդ կեսում Ռուի Մոտայի ֆուտբոլիստները ևս երկու գոլ են խփել. Գոնսալո Գրեգորիոն 59-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և բարձրացել Fastex Պրեմիեր Լիգայի ռմբարկուների աղյուսակի առաջին հորիզոնական։

 

64-րդ րոպեին էլ Չինարին դուբլ է ձևակերպել: Նշենք՝ մինչ այդ տանտերերի 19-ամյա ճամայկացի պաշտպան Ռոմեյն Բլեյքը, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 43-ի և շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ տեղում է:

  • Կիսվել: