կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ

Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ:

Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին։ 1 ժամ 55 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։ 

Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ:

Ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է  2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։      

  • Կիսվել: