երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստը մեկնարկեց պարտությամբ. Yerevan open

Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստը մեկնարկեց պարտությամբ. Yerevan open

Մեկնարկել է շախմատի Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարը, որն անցկացվում է երկու խմբով: Գլխավոր մրցաշարին մասնակցում են 12 երկրների 109 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր:

Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական գործակիցն ունի Սամվել Տեր-Սահակյանը՝ (2625), որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Լագարդը՝ (2622), լիտվացի Պաուլիուս Պուլտինևիչուսը՝ (2600) և ուկրաինացի Վիտալի Սիվուկը՝ (2600):

Հայաստանից մրցաշարին մասնակցում են 53 շախմատիստներ, որոնցից 21-ը մեկնարկել է հաղթանակով: Նրանց թվում են Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը: Իսկ ամենաբարձր վարկանիշն ունեցող Սամվել Տեր-Սահակյանը մեկնարկում սպիտակ ֆիգուրներով պարտվել է 56-րդ վարկանիշն ունեցող իրանցի Շամս Մոհամադ Մատինին:

Գլխավոր մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 2 միլիոն 600 հազար դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 1 միլիոն 800 հազար և 1 միլիո 350 հազար դրամ: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան լավագույն արդյունք ցույց տված 20 շախմատիստները: «Չեսիֆայ» ընկերությունն էլ մրցանակակիրներին կպարգևատրի համապատասխանաբար 500, 300 և 200-ական դոլարով:

Այսօր կկայանա մրցաշարի 2-րդ տուրը:

  • Կիսվել: