ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մրցագորգերը տրամադրվեցին ազատ ոճի ըմբիշներին

Մրցագորգերը տրամադրվեցին ազատ ոճի ըմբիշներին

Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը մնացին տեղում:  ՀԱՕԿ-ից հայտնում են, որ նույն մարզադահլիճում, դարձյալ Հին աշխարհամասի առաջնության ծրագրով, իրենց հարաբերությունները  կորոշեն ազատ ոճայինները:

Հայաստանից ասպարեզ կելնեն Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ) /, Վոլոդյա Ֆրանգուլյանը  / 65 կգ /, Գևորգ Մխեյանը  / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը  / 74 կգ /, Արման Ավագյանը  / 79 կգ /, Հովհաննես Մխիթարյանը  / 86 կգ /, Մարզպետ Գալստյանը  / 92 կգ /, Սարգիս Հովսեփյանը  / 97 կգ / և  Լևան Բերիանիձեն  / 125 կգ /:

Այսօր` փետրվարի 14-ին պայքարի կբռնվեն 57 կգ , 65 կգ ,70 կգ  79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

 

  • Կիսվել: